11303 դիտում
16:04 21-11-2014
Հայաստանում «Քյու նեթ» անվան տակ «ֆինանսական բուրգ» է գործում, որտեղ գործազուրկներին «քցելով»՝ գումարներ են դիզում
Հայաստանում «Քյունեթ» անվան տակ ֆինանսական բուրգ է գործում, որտեղ գործազուրկների հաշվին գումարներ են դիզում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց գործունեությունից տուժած Նելլի Առաքելյանը:
Վերջինս պատմեց, որ ամիսներ առաջ լսելով այդ կազմակերպության մասին՝ դիմել է նրանց: Առաջարկել են 700 դոլար ներդնել, որի դիմաց ամեն ամիս նրա հաշվին 20 դոլար կփոխանցվի եւ, բացի այդ, Դուբայ մեկնելու ուղեգիր կտան: Ն. Առաքելյանը բանկից գումար է վերցնում եւ այդ գումարը ներդնում «Քյունեթ»-ում: Բայց խոստացվածի համաձայն հաշվին գումար չի նստել: Իսկ երբ ուղեգիրն է պահանջել, ասել են, որ նա այդ գումարով պարզապես փաթեթն է գնել, հետեւաբար ուղեգիրը ստանալու համար պետք է գումար ավելացնի: Իսկ այս ամենի արդյունքում բանկում նրա տոկոսներն են ավելացել:
Նելլին, հայտնվելով անելանելի իրավիճակում, պատմում է այդ մասին ազգականին, ով պատրաստվել էր մեկնել ամուսնական ճանապարհորդության: Նա գնում է եւ առաջարկում այդ ուղեգիրը տալ իրեն, որի դիմաց ինքը՝ Նելլին, 700 դոլար կվճարի, բայց այս դեպքում էլ պարզվել է, որ նա պետք է ավելացնի ոչ միայն յուրաքանչյուր անձի համար 118 դոլար, այլեւ վիզայի գումարը: Ավելին՝ ուղեգիր ստանալու համար պետք է սպասի 3 ամիս:
Վերադառնալուց հետո հերթական անգամ է դիմում: Այս անգամ էլ ասում են, որ 118 դոլարի փոխարեն յուրաքանչյուր անձի համար 200 դոլար պետք է վճարեն: Տեսնելով, որ հայտնվել են, ինչպես իրենք են նշում, խաբեբաների ցանցում, դիմել են ոստիկանություն եւ դատախազություն: Ներկա պահին իրավապահներն են փորձում խնդրին լուծում տալ:
Ի դեպ, նաեւ նշեցին, որ իրենց հետ կան մի շարք տուժողներ, որոնց մեծամասնությունը գյուղից են եւ միամտորեն նրանց ցանցն են ընկել, ովքեր բանկից գումար են վերցրել ներդնում անելու համար, որ գումար վաստակեն, բայց այսօր չեն կարողանում փակել բանկի վարկն ու պարտքը: Ինչպես նաեւ նշեցին, որ օգտվելով մարդկանց միամտությունից «Քյունեթն» իր ցանցը գցած մարդկանց հետ թղթաբանությամբ չի աշխատում, այլ իրենց պայմանների մասին բանավոր են ներկայացնում: Իսկ եթե անհամաձայնություններ են առաջանում, առերեսումների ժամանակ ստում են, թե իրենց այդ մասին տեղեկացրել են:
«Բայց փաստն այն է, որ այսօր մեր հաշվին ոչ գումարն է նստել, ոչ էլ Դուբայում հանգստանալու ենք մեկնել: Նշեմ նաեւ, որ ովքեր էլ նրանց պահանջված գումարը ավելացնելով գնացել են Դուբայ, ասում են, որ անմխիթար ցածրակարգ հյուրանոցներ են, որտեղ մի կերպ են կարողացել մնալ»,- ավելացրեց Նելլիի ազգականը:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը դժվարությամբ կապ հաստատեց նաեւ «Քյունեթ» ընկերության թիմի լիդեր Արմինե Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ իրենք Նելլիին բանավոր ասել են, որ նա այդ գումարով միայն փաթեթն է գնում եւ մեկնելուց առաջ պետք է գումար ավելացնի ամրագրելու (брония) համար: Հարցին, որ եթե արդյունքում հաշվին գումար չի նստել, իսկ Դուբայ հանգստանալու չի գնացել, հնարավո՞ր է, որ գումարը վերադարձնեն, ասաց. «Ո՛չ, նման բան չի լինում: Մեր գործը կոնկրետ վաճառք չէ: Ինքը նաեւ մարկետինգ է»:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
09:20 02-08-2023
Ձախողված ՔՊ-ական պատգամավորը լուռ ունեցվածք է դիզում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
700 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
775 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2089 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա