211652_close_icon
views-count2789 դիտում article-date 16:26 21-11-2014

Գողացել է բջջային հեռախոս

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վրեժ Ա.-ին: Պարզվել է, որ Վրեժ Ա.-ն նոյեմբեր ամսվա սկզբին Երևանի Կ.Ուլնեցու և Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող սննդի կետի սեղանից գողացել է 1992 թ. ծնված Սուրեն Պ.-ի բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր