Ինյեստան ապաքինվել է վնասվածքից
«Բարսելոնա»-ի կիսապաշպան Անդրես Ինյեստան ապքինվել է վնասվածքից, որը ստացել էր Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, 30-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ:
Սպասվում է, որ իսպանացի կիսապաշտպանը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Սևիլիա»-ի հետ խաղին, որը կկայանա նոյեմբերի 22-ին: