211652_close_icon
views-count3756 դիտում article-date 17:59 20-11-2014

Հրազդանում հայր եւ որդի ծեծել են փեսային

58-ամյա Գարսևան Գևորգի Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տան բակում վիճաբանել է դստեր ամուսնու՝ Հրազդան քաղաքի բնակիչ Վիգեն Մարկոսյանի հետ, որին միջամտել է որդին՝ 18-ամյա Արշակ Գաբրիելյանը և վիճաբանության ժամանակ Գարսևան Գաբրիելյանն ու Արշակ Գաբրիելյանը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ են հասցրել Վիգեն Մարկոսյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ ականջախեցու քերծվածքի ձևով վնասվածք: Գարսևան եւ Արշակ Գաբրիելյանների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր