1368 դիտում
19:55 20-11-2014
Գրքերի շնորհանդես խորհրդարանում
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել ԱԺ
պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական
հանձնաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Զինված ուժերի ժողովրդավարական
վերահսկողության Ժնեւի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն
թարգմանված եւ հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ իրենց եւ ԵԱՀԿ
երեւանյան գրասենյակի համագործակցության արդյունքում հրատարակվել է
«Ոստիկանության բարեփոխումները քրեական արդարադատության համակարգի
բարեփոխումների շրջանակում» ուղեցույցը: Նա նշել է, որ սա վերջին երկու
տարիների ընթացքում հանձնաժողովի եւ միջազգային գործընկերների
համագործակցության արդյունքն է: Բացի այդ` եռակողմ գործընկերության
արդյունքում հրատարակվել են «Անվտանգության ոլորտի ֆինանսական վերահսկողության
ուժեղացում» եւ «Մենեջմենթը պաշտպանության ոլորտում» ուղեցույցները: Պարոն
Նահապետյանի խոսքով` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի
կենտրոնն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործող առաջատար
կազմակերպություններից մեկն է աշխարհում: Այն խորհրդատվական աջակցություն է
ցուցաբերում տարբեր երկրներում պաշտպանական եւ անվտանգության ոլորտների
բարեփոխումների գործընթացներում: Ըստ նրա` 2012 թվականի դեկտեմբերին
ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչի շրջանակում իրականացվում են ամենամյա
գործողություններ, որոնք ոչ միայն խորհրդատվական գործունեություն են
իրականացնում հանձնաժողովում, այլ նաեւ նպաստում նրա կարողությունների
բարելավմանը: Այս աշխատանքներն իրականացվում են նաեւ ԵԱՀԿ երեւանյան
գրասենյակի աջակցությամբ:
Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն
Ֆիլիպ Ֆլուրին տեղեկացրել է, որ համագործակցության ընթացքում իրենց կողմից
հիմնական ուշադրությունն ուղղվել է խորհրդարանական վերահսկողությանը, ինչպես
նաեւ՝ պաշտպանության ոլորտին: Նա նշել է, որ իրենք աշխատում են ոչ միայն
քաղաքական գործիչների, այլ նաեւ քաղաքացիական հասարակությունների եւ
զանգվածային լրատվամիջոցների հետ:
ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերով
ստորաբաժանման հետազոտությունների եւ վերլուծությունների խորհրդական Տորստեն
Շտոդիկը նշել է, որ իրենց ջանքերով 2013թ-ին հրատարակվել է եւս մեկ ուղեցույց,
որը ջերմորեն ընդունվել է ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչների
կողմից: Այն վերջերս թարգմանվել է հայերեն: Նա հույս է հայտնել, որ ուղեցույցը
լայնորեն կկիրառվի ոչ միայն պետական կառույցներում, այլ նաեւ քաղաքացիական
հասարակության շրջանում:
Նմանատիպ նյութեր
993 դիտում
20:51 20-10-2015
Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի շրջանակներում
3962 դիտում
23:00 21-02-2018
Տեղի է ունեցել գրքերի շնորհանդես և կլոր սեղան-քննարկում՝ նվիրված արևմտահայերենին
Այս բաժնից
631 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
559 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ