1026 դիտում
20:51 20-10-2015
Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի շրջանակներում
ոկտեմբերի 16-ին հանրահայտ Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի շրջանակներում կայացավ 2015թ. ընթացքում հրատարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես:
Երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, գրաքննադատներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայաստանի տաղավարում ներկայացվեցին Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Ետվարտ Ֆիչիչիյանի «Հայոց ցեղասպանությունը 1912-1922թթ. գերմանալեզու մամուլի լույսի ներքո», Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են Հայոց ցեղասպանությունը վերապրածները», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի չհրատարակված փաստաթղթերը Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն ոճրագործության մասին» և Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն Ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման գործում» գրքերը:
Այնուհետև Բոխումի համալսարանի գիտաշխատող Քրիստին Փլաթը ընթերցեց մի հատված իր և պրոֆեսոր Միհրան Դաբաղի հեղինակած գրքից:
Միջոցառումը վարում էր Գերմանական ռադիոյի Արևելյան Եվրոպայի պատասխանատու Ռութ Յունգը:
Նմանատիպ նյութեր
977 դիտում
22:10 23-11-2015
Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդես Հռոմում
5040 դիտում
18:35 17-01-2017
«Հրանտ Դինք. 10 տարի անց» շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված 10 գրքի շնորհանդեսը
4742 դիտում
22:02 24-02-2017
Սումգայիթյան ողբերգության տարելիցի շրջանակներում Արցախին նվիրված գրքի շնորհանդես է կայացել Փարիզում
Այս բաժնից
787 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
649 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
928 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին