14865 դիտում
17:31 20-11-2014
Զորավար Մանվել Գրիգորյանի զորակցությամբ Եռասերունդ ԵԿՄ-ականների այցը հուզեց հաշմանդամ ազատամարտիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ում տեղեկանալով 56-ամյա հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Փափազյանի հետ տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ գայլերը հոշոտել էին նրա ապրուստի միջոց 40 ոչխարներին և 7 այծերին, որպես բարի կամքի դրսեւորում, նրան օգնելու պատրաստակամություն է հայտնել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գեներալի հանձնարարականով այսօր՝ նոյեմբերի 20-ին, Եռասերունդ ԵԿՄ-անները այցելեցին ազատամարտիկին՝ նրան փոխանցելով օգնությունը եւ գեներալի զորակցությունը: Մանվել Գրիգորյանը իր կողմից 3 մայրացու ոչխար է հանձնել ազատամարտիկի ընտանիքին: Հատկապես հուզիչ էր այն հանգամանքը, որ ԵԿՄ-ականների այցը անակնկալ էր ազատամարտիկի համար: Նա այդքան օգնությունից չէր ոգեւորվել, որքան այցելությունից ու ուշադրությունից: Պատանիներն էլ խոստացան, որ ինչպես գեներալն է իրենց պատգամում, այն լինելու է շարունակական:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այցելության ընթացքում պարզվեց, որ Սամվել Փափազյանը Մանվել Գրիգորյանի մարտական ընկերն է եղել: Սամվել Փափազյանը, թեեւ անակնկալի էր եկել ուշադրությունից, բայց ազատամարտիկին վայել խոսքով դիմավորեց մարտական ընկերներին. «Թո՛ղ ամենավատ փորձությունը սա լինի: Կարեւորը՝ սահմանին մեր զինվորները անփորձանք լինեն: Իսկ մենք՝ միասնական, ինչպես Մանվել Գրիգորյանն է քարոզում»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/19/33954/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 19-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն այցելեցին Արաբկիր վարչական շրջանի Խափանցյան փողոցի 16 տան բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ, 56-ամյա Սամվել Փափազյանին: Վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետի խորհրդականը դատարկաձեռն չէին այցելել ազատամարտիկին: Հ. Անտոնյանի կողմից Ս. Փափազյանին ու նրա կնոջը հանձնվել էին Լոռու մարզից բերված 10 մայրացու ոչխարներ, իսկ Ա. Քոթանջյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից դրամական օգնություն էր հանձնել:
Ֆոտոլրագրողը նաեւ հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ արտակարգ դեպքի մասին տեղեկացվել է Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով հանձնարարել է, որպեսզի այսօր կամ վաղը ԵԿՄ-ն նույնպես օգնության ձեռք մեկնի ազատամարտիկին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20108 դիտում
13:22 19-11-2014
Երևանի քաղաքապետը, Արաբկիրի թաղապետն ու ԵԿՄ նախագահը սատար կանգնեցին հաշմանդամ ազատամարտիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ