Կամչատկայում 2 լրագրող է զոհվել
                        Կամչատկայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երկու լրագրող է մահացել, եւս երկուսը վիրավորվել են, հայտնում է Itar Tass-ը: 
Մահացած լրագրողների ինքնությունը պարզվել է` «Կամչատկա» լրատվականի թղթակից Վլադիմիր Ժուկովսկի եւ «Կամչատկայի ժամանակ» թերթի թղթակից Իգոր Կրավչուկ: 
Նրանք ուղեւորվում էին Կլյուչի` Կամչատկա գետի նոր կամրջի բացման արարողությունը լուսաբանելու նպատակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

