Կամչատկայում 2 երկրաշարժ է գրանցվել
                        Կամչատկայի երկրամասում սեյսմոլոգները 2 երկրաշարժեն գրանցել։ Դրանցից մեկը տեղի է ունեցել Կամչատկայի ափերի մոտ, մյուսը՝ թերակղզու տարածքում։ Այս մասին հայտնում է Կամչատկայի երկրամասի ԱԻՆ վարչությունը։
«Երեքշաբթի երեկոյան 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, որի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայից 288 կմ դեպի հարավ֊արևելք»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Դրանից մի քանի ժամ առաջ 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ուստ Կամչատկայի շրջանում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

