Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է 2 մարդ
Կամչատկայի երկրամասի Իվաշկա գյուղից 3 կմ հեռավորության վրա թեթև շարժիչով ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի կամչատկայի հետաքննչական բաժանմունքին։
«Ներկայումս հայտնաբերվել է 2 դի՝ 39֊ամյա Ալեքսանդր Կուզմինի և 23֊ամյա Մաքսիմ Կուլիկովի»,֊ հայտնել են տարածաշրջանի գերատեսչությունում։
Ներկայումս դեպքի վայրում քննիչները շարունակում են աշխատանքները ։