ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով մարդիկ են զոհվել
                        ԱՄՆ-ի հյուսիս արեւելքում առատ ձյան պատճառով յոթ մարդ է զոհվել, հայտնում է BBC-ին: Բուֆֆալո քաղաքում 1,5 մետրանոց ձյան ծածկույթ է առաջացել: 
Քաղաքացիներից մի քանիսին  մահացած են գտել ձյան հաստ շերտով պատված ավտոմեքենաներում: Մի քանիսն էլ մահացել են կաթվածից` ձյունը մաքրելու ընթացքում: 
Մասնագետների կանխատեսումներով` առաջիկա օրերին եւս ձյուն է սպասվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

