211652_close_icon
views-count1406 դիտում article-date 15:12 20-11-2014

Կողոպտել և ծեծի են ենթարկել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի 15 շենքի թիվ 41 բնակարանի հարևանի տնից ձայներ են գալիս, կարծես կողոպուտ են կատարում: Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 18.10-ին,1942 թ. ծնված Ռուզաննա Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, իր բնակարան մտնելիս, երկու անհայտ անձինք մտել են բնակարան, բացահայտ հափշտակել իր 3 ոսկյա մատանիները, ծեծի են ենթարկել իրեն և դիմել փախուստի: Նշանակվել է ԴԲՓ: Վնասի չափը պարզվում է: Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Նաիրի Մ.-ին, որը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը 1981 թ. ծնված Վազգեն Ս.-ի հետ: Նաիրի Մ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Վազգեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր