211652_close_icon

Վաշինգտոնը խոստովանել է, որ «Իսլամական պետության» նման վտանգավոր խմբավորման մինչև հիմա չի հանդիպել

views-count935 դիտում article-date 14:23 20-11-2014
«Մենք Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում բավականին առաջընթաց ենք գրանցել»,-այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը՝ հերթական անգամ ընդգծելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չափազանց մեծ սպառնալիք է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: «Երբևիցե նման վտանգավոր խմբավորման, ինչպիսին ԻԼԻՊ-ն է, չենք հանդիպել: Աշխարհը շատ լուրջ փորձաշրջան է անցնում հիմա: Խմբավորումը գործում է լավ կազմակերպված և ունի շատ մեծ ֆինանսական միջոցներ: Նա դաժան և անողոք: Սակայն նրանց գաղափարախոսությունը վաղ թե ուշ փլուզվելու է: Մենք դա կանենք»,-ասել է Հեյգելը:

Նմանատիպ նյութեր