Պերուացի կիսապաշտպանը համալրեց «Արարատ»-ի կազմը
«Արարատ»-ը մեկամյա պայմանագիր է ստորագրել պերուացի կենտրոնական կիսապաշտպան Կարլո Չուեկայի հետ:
«21-ամյա ֆուտբոլիստը վերջին օրերին մարզվում էր մեր թիմի կազմում և լավ տպավորություն թողեց փորձաշրջանի ընթացքում»,-նշում է «Արարատ»-ի պաշտոնական կայքը:
Չուեկան նախկինում հանդես է եկել Բելգիայի «Մոնս» և ՄԼՍ-ի «Չիվաս» թիմերի կազմում: