Նոյերը ապաքինվել է վնասվածքից
Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ապաքինվել է ծնկի վնասվածքից և վերսկսել է մարզումները, հայտնում է մյունխենյան թիմի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Նոյերը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Ջիբրալթարի հավաքականի հետ կայացած խաղից հետո ցավեր էր ցզգացել ծնկի հատվածում, ինչի հետևանքով բաց էր թողել Իսպանիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղը:
Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը «Բավարիա»-ի կազմում անցկացրել է 16 խաղ և բաց է թողել ընդամենը 4 գոլ: