ՄԱԿ-ն Օբամայի տատիկին մրցանակ է շնորհել
                        Քենիայի իր հայրենի գյուղում հումանիտար մեծ գործունեություն ծավալելու համար ՄԱԿ-ն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տատիկին մրցանակ է շնորհել, հաղորդում է Associated Presse-ը:
94-ամյա Սառան դպրոցում մշտապես աջակցել է երեխաներին: Կինը սատարել է ՄԻԱՎ-ով վարակված երեխաներին, անչափահաս հղի աղջիկներին և այլոց, ովքեր հնարավորություն չեն ունեցել տարրական կրթություն ստանալու: 
Իսկ իր թոռանը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Սառան ամեն օր իր հեծանվով դպրոց է ուղեկցել, որը գյուղից 9 կմ հեռավորության վրա էր գտնվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

