Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ:
[color=#CC0000]Օդի ջերմաստիճանը 23-24-ին գիշերը կնվազի 2-4, ցերեկը՝ 4-6 աստիճանով[/color]:
Երևանում`
Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.8 C (1995թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.5 C (1973թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.6 C