14830 դիտում
20:12 19-11-2014
Քաղաքացի-ոստիկանություն կապի ամրապնդումը պետք է ձևավորվի առանց շանտաժի և սադրանքի. Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի արձագանքը՝ հրապարակված տեսանյութին
«Քաղաքացի-ոստիկանություն կապի ամրապնդումը, փոխվստահության ձևավորումը ՀՀ ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է: Ճանապարհային ոստիկանությունը համակարգի այն օղակներից է, որն ամենաշատն է շփվում հասարակության տարբեր շերտերի հետ: Հետևաբար, պատասխանատվությունը գիտակցում է ՃՈ յուրաքանչյուր աշխատակից: Իհարկե, ծառայությունը զերծ չէ նաև թերություններից:
Վեր կանգնելով անձնական վերաբերմունքից տեսաձայնագրության առնչությամբ ու զերծ մնալով գնահատականներից, ուզում եմ այդուհանդերձ նշել որ հարգանքը, վստահությունը փոխադարձ է լինում՝ Ճանապարհային ոստիկանություն և հասարակություն: Չի կարելի միայն հանդես գալ պահանջողի դերում, միաժամանակ սադրանքի, շանտաժի ենթարկել ՃՈ աշխատակցին: Չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել սպայի նկատմամբ, որը փորձում է ներկայացրել իրավախախտումը: Խոսքը քաղաքացի Ավթանդիլ Ավետիսյանի տեսանյությում փաստված գործողությունների մասին է: Վիրավորական է, որ քաղաքացին հեգնանքով, ծաղրական տոնով է խոսում՝ փորձելով միջադեպ հրահրել, նաև ակնհայտ շանտաժի է դիմում, հրաժարվելով փաստաթղթերը ներկայացնելուց, առհասարակ ոստիկանության աշխատակիցների պահանջին ենթարկվելուց: Ամենևին էլ ցանկություն չունենալով մանրակրկիտ անդրադառնալ քաղաքացի Ավթանդիլ Ավետիսյանի ոչ իրավաչափ գործողություններին, հորդորում եմ, խնդրում և կոչ անում. Ձեր իրավունքները պաշտպանեք օրենքի սահմաններում, ոչ թե շու սարքեք:
Հարգելի վարորդներ, հայրենակիցներ, եթե ՃՈ աշխատակիցների գործողությունները համարում եք ոչ իրավաչափ, ապա օրենքով սահմանված կարգով վիճարկեք դա: Բայց երբեք մի խոսեք շանտաժի ու հեգնանքի տոնով, քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար…..
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ասելիքս ընդհանուր է, ուզում եմ շեշտել, որ բարեբախտաբար մենք ունենք գրագետ, իրենց իրավունքներն ու պարտականությունները իմացող շատ վարորդներ, որոնք երբևիցէ անհարգալից վերաբերմունք չեն ցուցաբերի սպայի հանդեպ»:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Ավտանդիլ Ավետիսյանը հրապարակել է [url=http://asekose.am/hy_AM/news/11/174258-40-rope-ostikanoutyan-anorinakanoutyan-e-angragitoutyan-masin.html]տեսանյութ[/url], որում ներկայացված է իր և ոստիկանի միջև տեղի ունեցած և 40 րոպե ձգվող տարաձայնությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
595 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1147 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
574 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին