23341 դիտում
19:21 19-11-2014
Դիմակավորված և զինված ավազակային հարձակում՝ Ալավերդի քաղաքում. ստահակները հափշտակել են 5 մլն դրամի ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, զինված և ավազակային հարձակում է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-16:30 ընկած ժամանակահատվածում դիմակավորված 3 անձինք՝ զինված ատրճանակներով, ներս են մտել Թումանյան փողոցում գտնվող Գարիկ Հախինյանին պատկանող խանութ և զենքի սպառնալիքի տակ՝ ոսկյա և արծաթյա իրերի վաճառքի բաժնից հափշտակել մոտ 5 մլն դրամի ոսկյա իրեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ պահին խանութում եղել են 3 կանայք, որոնք ոչինչ չեն կարողացել անել զինված ստահակների մոտ:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության փորձաքրեագետը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից խոշոր չափի ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով, ինչպես նաև ապօրինի զենք, զինամթերք կրելու հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տևել է վայրկյաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)