Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած իր այցի արդյունքներն ամփոփելիս կարևորել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելը, հաղորդում է apsny.ge-ն:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Թբիլիսին 2 տարիների ընթացքում կարողացել է Մոսկվայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը նվազագույնի հասցնել:
«Մենք կարողացանք ուղիղ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ և այժմ պատրաստ ենք այն շարունակելու, սակայն սկզբունքային ենք լինելու Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում և փոխզիջումների չենք գնա, քանի որ խոսքը մեր տարածքների մասին է»,-ասել է Վրաստանի վարչապետը: