Վրաստանի վարչապետը պատրաստ է դեմառդեմ բանակցել Ռուսասատնի ղեկավարության հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի ղեկավարության հետ դեմառդեմ բանակցության:
«Ես հաստատում եմ, որ որպես Վրաստանի կառավարության ղեկավար պատրաստ եմ անցկացնել դեմառդեմ բանակցություն: Մենք խնդիրներ ունենք: Նաման հանդիպումը անհրաժեշտ է շատ լուրջ նախապատրաստել, հատկապես նման դադարից հետո: Այս հանդիպումը պետք է լինի հասկանալի բոլորի համար, առաջին հերթին մեր ժողովրդի համար»,- ասել է նա:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության առաջնորդները և ամերիկացի կոնգրեսմենները, որոնց Եվրոպայում է հանդիպել, Վրաստանի նոր կառավարության և Ռուսաստանի միջև կառուցողական բանակցությունների գաղափարը հավանել են: