Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների հարաբերությունները՝ ներառյալ՝ տարածքների օկուպացմանն առնչվող հարցեր, հաղորդում է News Georgia-ն:
«Ես պատրաստ եմ հանդիպելու Ռուսաստանի նախագահի հետ, սակայն քննարկելու միայն այն թեմաները, որոնք վերաբերում են Ռուսաստանին և Վրաստանին: Մենք Ռուսաստանին առաջարկում ենք բարիդրացիական և եղբայրական հարաբերություններ՝ պայմանով, որ կվերականգնվի մեչ երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ դա մենք պատրաստ ենք քննարկել»,-ասել է Մարգվելաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է իր վրացի գործընեկրոջ հետ հանդիպմանը, եթե Թբիլիսին ցանկանա: