Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ բանաձև կընդունի դեկտեմբերին
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի առաջին նիստը, որին ներկա են գտնվել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի կառավարության այլ անդամներ, հաղորում է Georgia Online-ը:
Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին հայտնել է, որ Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Վրաստանի ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանաձև կընդունի դեկտեմբերի կեսին:
«Մենք բանաձևի ընդունմանը սպասում ենք դեկտեմբերի կեսերին: Այն բաղկացած կլինի 2 մասից՝ մեկը՝ Վրաստանի վերաբերյալ, իսկ մյուսը կլինի Ասոցացման համաձայնագրի աջակցության վերաբերյալ»,-հայտարարել է նա: