Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Վրաստանի վերաբերյալ բանաձևն ընդունելու համար: Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգից՝ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Նա նշել է, որ բանաձևում տեղ են գտել նաև Վրաստանի համար կարևորագույն հարցերից մեկը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության մասին: