211652_close_icon
views-count1651 դիտում article-date 10:31 04-09-2014

Վրաստանի խորհրդարանը Ուկրաինայի վերաբերյալ բանաձև է ընդունել

Վրաստանի խորհրդարանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված բանաձև է ընդունել, որի օգտին քվեարկել է 81 պատգամավոր: Բանաձևը քննադատում է ինքնիշխան Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի դրսևորած ագրեսիվ վերաբերմունքը և կոչ անում Ռուսաստանին հրաժարվել քաղաքական և տնտեսական բնույթի ցանկացած տարաձայնություն բռնի ուժով լուծելու մեթոդներից: Այդ առումով Վրաստանի խորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին արդյունավետ միջոցներ ձեռնարկել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի, Մոլդովայի անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև արագացնել եվրոատլանտյան միասնական համակարգին ինտեգրվելու գործընթացը: Փաստաթղթում ասվում է. «Վրաստանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնում Ուկրաինայի իշխանություններին և ժողովրդին, վերահաստատում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում իր դիրքորոշումը»:

Նմանատիպ նյութեր