211652_close_icon
views-count894 դիտում article-date 10:36 19-11-2014

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր