Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ Սիրիայում ամերիկացուն գլխատողները ֆրանսիացիներ են եղել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է լուրերն այն մասին, որ Սիրիայում ամերիկյան հումանիտար օգնության աշխատակից Փիթեր Քեսսիգին գլխատողներից երկուսը ֆրանսիացիներ են:
«Առայժմ միայն կարող ենք ասել, որ այնտեղ (տեսանյութում) երկուսը ֆրանսիացիներ են»,-մեջբերել է France Presse գործակալությունը ավստրալական Կանբերրե քաղաքում մամլո ասուլիսում հնչեցրած Օլանդի խոսքերը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նրանցից մեկի ինքնությունն արդեն հաստատված է, մյուսի ինքնությունը ճշտվում է: