25 տարի բանտում անցկացրած ամերիկացուն արդարացրել են
                        Նյու Յորքում տղամարդը 25 տարի բանտում անցկացնելուց  հետո ազատ է արձակվել: Ջոնաթան Ֆլեմինգի փաստաբանին հաջողվել է ապացուցել, որ 1989 թվ. իր ընկերոջ սպանության ժամանակ նա գտնվել է այլ քաղաքում: 
Ամերկացուն հասցված բարոյական վնասը փոխհատուցելու նպատակով Նյու Յորքի իշխանությունները նրան կվճարեն 6,25 մլն դոլար: 
Ջոնաթանը բանտից դուրս էր եկել նախորդ տարի, եւ միայն այսօր է հաջողվել դատարանի միջոցով փոխհատուցում ստանալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

