1197 դիտում
21:24 18-11-2014
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝
ավարտելով առաջին ընթերցմամբ քննարկվող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ
օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի
քննարկումը:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների
նախագծերը, որից հետո առաջին ընթեցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ
զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն
կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համապատասխանեցնել
հարկային եւ մաքսային ծառայության նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող հարկային
եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության (քննչական
կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության
ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:
Նախագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական
եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
1692 դիտում
20:15 16-06-2016
Խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1327 դիտում
10:19 17-09-2020
Խորհրդարանը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքը. ՈՒՂԻՂ
1331 դիտում
15:37 01-10-2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը. ՀԱԿ-ի ներկայացրած օրինագիծը մերժվեց
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
787 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը