2016 դիտում
19:18 18-11-2014
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔՎ դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի նյութերի ստուգմամաբ պարզվել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանին վերագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրիք 315-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունը չկատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը որոշում է կայացրել Ս. Մկրտչյանին և Հ. Մանուկյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշումն ուղարկվել է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ս. Մկրտչյանին և Հ. Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար:
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
14:58 27-09-2016
Դատախազի որոշմամբ Ա. Վարդանյանի և Լ.Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է
4387 դիտում
13:01 06-03-2017
Դատախազի որոշմամբ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է
7139 դիտում
11:10 27-06-2018
Զինդատախազի որոշմամբ` վերացվել է քննիչի որոշումը, հարուցվել է քրեական գործ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
625 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
745 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն