7142 դիտում
11:10 27-06-2018
Զինդատախազի որոշմամբ` վերացվել է քննիչի որոշումը, հարուցվել է քրեական գործ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը` պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերնագրով հրապարակումից հետո ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր էին նախապատրաստվել, սակայն արդեն 2018 թվականի հունիսի 18-ին քննիչը որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Բայց արի ու տես, որ պատմությունն այսքանով չի ավարտվել. զինվորական դատախազությունում համամիտ չեն եղել ու իրավական գործընթաց են սկսել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազի որոշմամբ` վերացվել է քննիչի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Հետաքրքիր է` դատախազության այս որոշումից հետո ի՞նչ ընթացք կստանա քրեական գործը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
11:44 20-09-2022
ՀՀ զինդատախազի հրաժարականից հետո այդ պարտականությունները դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի վրա
Այս բաժնից
1390 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1969 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ