211652_close_icon
views-count1660 դիտում article-date 18:58 18-11-2014

Եռյակն ու իշխանությունը հերթական անգամ հայտարարի չեկան

«Իշխանությունը զուրկ է քաղաքական կամքից եւ չի ցանկանում միասին երկիրը դուրս բերել ներկայիս վիճակից»: Այս մասին ԱԺ-ում եռյակի 12 կետերի շուրջ իշխանության հետ ունեցած քննարկումից հետո հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Իսկ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: ՀԱԿ-ը չի մասնակցել: Նրա խոսքով՝ իշխանությունը չի համաձայնում ոչ ցուցակներին, ոչ մեծամասնական պատգամավորական տեղերից հրաժարվելուն: «Հասկանալի է: Չեն ցանկանում հրաժարվել մանդատների 33%-ից 41-ը՝ 131-ից, որոնք ամբողջությամբ իշխող կուսակցությունը ստանում է խորհրդարանական ընտրություններում՝ ընտրատարածքների հաշվին: Դրանից հրաժարվել՝ նշանակում է կասկածի տակ դնել վերարտադրության հնարավորությունը», - ընդգծեց Ռուբեն Հակոբյանը: Իսկ ԱԺ փոխնագահահ Էդուարդ Շարմազանովը, աձագանքելով եռյակի պահվածին՝ ասաց. «Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ, եւ մերժում են երկխոսություն նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում: Դա մարգինալ ուժերի գործելաոճն է»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է իրենց եւ ընդդիմության կողմից 3 հոգանոց թիմեր նշանակել՝ ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացրած 12 կետերից յուրաքանչյուրի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ կառավարությունից: Վարչապետը նաեւ նշել է. «Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, եւ մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել էր խորհրդակցության: Հիշեցնենք, որ մինչ այդ նախագահն առաջարկել է վարչապետին մեկ անգամ եւս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը:

Նմանատիպ նյութեր