1415 դիտում
21:18 18-11-2014
Գողոնը տեղափոխել են շենքի բակ ու հեռացել
Նոյեմբերի 1-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն և հայտնել, որ իրենց շենքում գործող խանութից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, 1966 թ. ծնված Մանվել Ա.-ին պատկանող խանութից գողացել են 1.000 դրամ արժողությամբ 5 լիցքավորման քարտ, իսկ ծխախոտով, խմիչքով, սննդամթերքով և կենցաղային ապրանքներով լցված ստվարաթղթե արկղերը և պոլիէթիլենային պարկերը կոտրված պատուհանով տեղափոխել են շենքի բակ, սակայն ոչինչ չվերցնելով՝ հեռացել են:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արգիշտի Բ.-ին, 1990 թ. ծնված Աշոտ Հ.-ին և 1996 թ. ծնված Դավիթ Դ.-ին, որոնք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, որ նոյեմբերի 1-ի գիշերը Մանվել Ա.-ին պատկանող խանութից գողությունը կատարել են իրենք:
Արգիշտի Բ.-ն, Աշոտ Հ.-ն և Դավիթ Դ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
15054 դիտում
23:17 05-09-2014
Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր շենքի բակ էր «բերման ենթարկել» հանրապետության սիրված աստղերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
736 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
895 դիտում
11:55 13-01-2025
Եռաբլnւրից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ