211652_close_icon
views-count20360 դիտում article-date 16:01 04-10-2022

Դանակահարություններ Երևանում․ 28 և 22-ամյա երիտասարդներին դանակահարված տեղափոխել են հիվանդանոցի բակ և հեռացել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «գոտկային հատվածի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ՝ առաջինը՝ 28-ամյա Տիգրան Հակոբյանը, իսկ երկրորդը՝ 22-ամյա Հակոբ Ապերյանը։

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս գտվում են վիրահատարանում։

Ու մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել մի խումբ անծանոթ տղաներ, իսկ Հ․ Ապերյանի տվյալները հիվանդանցում կեղծ են տվել։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր