Հովիկ Աբրահամյանն ընդդիմությանն առաջարկ է ներկայացրել ԱԺ-ում. բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդակցության են հրավիրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է իրենց եւ ընդդիմության կողմից 3 հոգանոց թիմեր նշանակել ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացրած 12 կետերից յուրաքանչյուրի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ կառավարությունից:
Վարչապետը նաեւ նշել է. «Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է:
Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, եւ մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»:
Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է խորհրդակցության:
Հիշեցնենք, որ մինչ այդ նախագահն առաջարկել է վարչապետին մեկ անգամ եւս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը: