Տիգրան Պետրոսյանը՝ «Քաղաքապետի գավաթ 2014» արագ շախմատի մրցաշարի հաղթող. տեսանյութ
Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր կայացել է «Քաղաքապետի գավաթ 2014» – ի խաղարկության եզրափակիչ մրցաշարը: 16 մասնակիցների մեջ եղել են հեղինակավոր 12 գրոսմայստերներ: Պայքարն ընթացել է նոկաուտ համակարգով (պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից): Համառ և անզիջում դիմակայության արդյունքում քաղաքապետի գավաթը նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադաների չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որը եզրափակիչ մրցամարտում 2 : 0 հաշվով պարտության է մատնել աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին: