6461 դիտում
12:21 17-08-2017
Լեւոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Ամերիկայի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի չորրորդ փուլի արագ շախմատի մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը 12 միավորով զբաղեցրեց առաջին տեղը:
Եզրափակիչ երեք տուրերում մեր շախմատիստը տարավ երկու հաղթանակ և մեկ պարտիա խաղաց ոչ-ոքի:
Յոթերորդ տուրի արդյունքները. Կարյակին-Արոնյան՝ 0:1, Կասպարով-Նավարա՝ 0:1, Կարուանա-Նեպոմնյաշչի, Նակամուրա-Դոմինգես, Լե Կուանգ Լյեմ-Անանդ՝ ոչ-ոքի:
Ութերորդ տուր. Կասպարով-Լե Կուանգ Լյեմ՝ 1:0, Նավարա-Դոմինգես՝ 0:1, Արոնյան-Նակամուրա, Նեպոմնյաշչի-Կարյակին, Անանդ-Կարուանա՝ ոչ-ոքի:
Իներորդ տուր. Դոմինգես-Արոնյան՝ 0:1, Նակամուրա-Նեպոմնյաշչի 1:0, Կարուանա-Կասպարով՝ 1:0, Լե Կուանգ Լյեմ-Նավարա՝ 0:1,Կարյակին-Անանդ՝ 1:0:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1. Լևոն Արոնյան՝ 12 միավոր, 2-3. Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա՝ 11-ական, 4. Յան Նեպոմնյաշչի՝ 10, 5. Լենյեր Դոմինգես՝ 9, 6-7. Լե Կուանգ Լյեմ, Սերգեյ Կարյակին՝ 8-ական, 8-10. Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ, Դավիթ Նավարա՝ 7-ական:
Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին՝ 1:
Այժմ, տասը գրոսմայստերներն օգոստոսի 17-18-ին կխաղան կայծակնային շախմատի երկու շրջան (5 ր + 3 վրկ ամեն քայլի համար): Կայծակնային շախմատում հաղթանակին տրվում է 1 միավոր, ոչ-ոքիին՝ 0,5:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6720 դիտում
16:15 19-08-2017
Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող
3010 դիտում
20:08 13-08-2019
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում հաղթող ճանաչվեց
2120 դիտում
12:40 15-08-2019
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հռչակվեց մրցաշարի միանձնյա հաղթող
Այս բաժնից
2848 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3385 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3184 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»