HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղին մեղադրել են մի քանի հարյուր միլիոն եվրոյի յուրացման մեջ
Բելգիայի իշխանությունները բրիտանական HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի ղեկավարությանը մեղադրել են մի քանի հարյուր միլիոն եվրոյի յուրացման և խարդախության մեջ, հաղորդում է Agence France Presse-ը:
Ըստ դատախազության՝ HSBC Private Bank SA-ն մեղավոր է Շվեյցարիայի իշխանությունների նկատմամբ իրականացրած մասշտաբային խարդախությունների համար: Մասնաճյուղն օգնել է իր հարյուրավոր հաճախորդներին՝ ներառյալ Անտրվերպենում տեղակայված ադամանդների վաճառքով զբաղվող ընկերություններին, կեղծ գործարքներ կնքելու:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ բանկը ևս 4 խոշորագույն բանկերի հետ համաձայնվել է արժութային շուկայում արձանագրված խախտումների գործով Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կարգավորողներին վճարել 3-ական մլրդ ԱՄՆ դոլար: