Վաղը կսկսվի «Երաժշտություն՝ անիվների վրա» միջոցառումը
Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, ժամը 11.15-ին, Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտից կմեկնարկի «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառումը։
Կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով կշրջեն Երևանի բուհերի տարածքով՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ՝ քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն: