Եպիսկոպոսական ձեռնադրություն՝ Մայր Աթոռում. ֆոտոշարք
Այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը:
Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
Արարողության ավարտին եպիսկոպոսներին հանձնվեցին իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններն ու մատանիները:
Այս բերկրալից առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին և ներկա բարեպաշտ ժողովրդին: