Մայր Աթոռում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն
Նոյեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Եպիսկոպոսության աստիճան կստանան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: