Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է. Դավոր Շուկեր
Խորվաթիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 1998 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Դավոր Շուկերը, ով ներկայումս հանդիսանում է իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, կարծում է, որ Անգլիայի առաջնությունը աշխարհում լավագույնն է:
«Ինձ դուր է գալիս Պրեմիեր լիգան: Այն աշխարհի լավագույն առաջնությունն է: Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Լոնդոնում, որտեղ հանդես եմ եկել «Արսենալ»-ի և «Վեսթ Հեմ»-ի կազմում:
«Զինագործներին» առաջիկայում բարդ հանդիպումներ են սպասվում: Դրանցից մեկը կլինի Չեմպիոնների լիգայի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք խաղը: «Անդերլեխտ»-ի դեմ խաղում նրանց բախտը չբերեց: Այդպես պատահում է»,-ասել է լեգենդար հարձակվողը: