Դավոր Շուկեր. Խորվաթները Ռուսաստանում իրենց զգում էին, ինչպես՝ տանը
Խորվաթական ֆուտբոլային միության նախագահ Դավոր Շուկերը բարձր է գնահատել 2018թ. աշխարհի առաջնությունը:
«Կազմակերպչական առումով մրցաշարը պարզապես հիանալի անցավ: Բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ կեցությունը, շարժը, և՝ իհարկե, անվտանգությունը, իրականացվեցին «գերազանց» գնահատականի:
Այս տոնի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին և ամբողջ ռուս ժողովրդին:
Խորվաթական պատվիրակությունը Ռուսաստանում իրենց զգում էր, ինչպես՝ տանը. մենք նման մենթալիտետ ունեն, մեր խոհանոցները նման, մեր օղին էլ է նույնը, ինչ որ՝ Ռուսաստանում», ասել է Շուկերը: