Միլանի «Ինտեր»-ի և Սերբիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը կարող է նշանակվել Սերբիայի ընտրանու գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Դանիա (1:3) խաղից հետո սերբերի հոլանդացի մարզիչ Դիկ Ադվոկատը հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից:
Հարկ է նշել, որ Սերբիայի հավաքականը ընդգրկված է Եվրոպայի առաջնության ընտրական փուլ I խմբում, որտեղ նաև հանդես են գալիս Հայաստանի, Դանիայի, Պորտուգալիայի և Ալբանիայի ընտրանիները: 3 խաղից հետո Սերբիայի և Հայաստանի հավաքականները 1-ական միավորով խմբի հետնապահներն են: