211652_close_icon
views-count2147 դիտում article-date 11:17 16-11-2014

Ամերիկան հայտնաբերել են մահմեդականները. Ռ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Քրիստոփոր Կոլումբոսը, այլ՝ մահմեդականները: Ըստ նրա՝ իսլամական ծովագնացները Ամերիկա են մեկնել դեռևս XII դարում: «Մահմեդականները հայտնաբերել են Ամերիկան 1178թ-ին», - ասել է Թուրքիայի նախագահը՝ իսլամական համայնքների ղեկավարների հանդիպմանը Լատինական Ամերիկայում: Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ երբ Կոլումբոսը ժամանել է «Նոր Աշխարհ», այնտեղ արդեն մզկիթ է կառուցված եղել:

Նմանատիպ նյութեր