Փրկարարները բացել են փակ դուռը
Նոյեմբերի 16-ին, ժամը 00.26–ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը (պատկանում է Լ. Տ.-ին) և դադարեցրել ջրի հոսքը: