Քրեական գործ՝ Գյումրիում հյուրընկալված, սակայն փորձանքի մեջ հայտնված 17-ամյա աղջկա դեպքի առթիվ. տեսանյութ. Aravot.am
Ինչպես տեղեկացրել ենք` հոկտեմբերի 26- ին, ժամը 16.00-ի սահմաններում Երևանի 17-ամյա բնակչուհի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Շահբազյանը համակուրսեցիների հետ Գյումրու թատրոնի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքում (այն ծայրաստիճան վթարային է) նկարահանումներ կատարելիս, մոտ 8 մետր բարձրությունից վայր էր ընկել: Նա փորձել է լուսանկարել շենքը, բարձրացել էր վերև, սակայն կտուրից հայտնվել էր կառույցի ներսում` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ: Նրան նախ բուժօգնություն էին ցուցաբերել Գյումրու բժշկական կենտրոնում, այնուհետ ռեամոբիլով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2014/11/15/516188/]այստեղ[/url]: