Գաբրիել Ղազարյանը աշխատանքային այցով կմեկնի Գեղարքունիքի մարզ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով մեկնելու է ՀՀ Գեղարքունիքի մարզ:
Նախատեսվում է նախարարի հանդիպումները Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Գավառի քաղաքապետ ԳուրգենՄարտիրոսյանի, ինչպես նաև մարզի սպորտի ոլորտիներկայացուցիչների ու պատասխանատուների հետ:
Նախարարը լինելու է նախարարության ենթակայության Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում, այցելելու է քաղաքապետարանների ենթակայությամբ գործող Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սարուխանի մարզադպրոցներ:
Գաբրիել Ղազարյանը և մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ծաղիկներ են դնելու պատերազմում զոհված գավառցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: