1353 դիտում
16:03 15-11-2014
Կոտայքի մարզպետի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն. տեսանյութ
ՀՀ Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առողջապահության բնագավառի հիմնախդնիրները, բարձրացվել և քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված հարցեր ու նախանշվել մոտ ապագայում իրականացվելիք գործողությունների մանրամասները:
Խորհրդակցության ընթացքում առողջապահական հաստատություների տնօրեններին է ներկայացվել նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վ. Ոսկանյանը:
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը իր խոսքում ընդգծել է բնագավառի արդյունավետ և կազմակերպված գործունեության վերաբերյալ իր նկատառումներն ու կարևորել, որ համապատասխան հաստատությունների գործառույթների ամբողջական իրագործման պարագայում պետք է ապահովել մարզի բնակչության պատշաճ բժշկական սպասարկումը:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում անդրադաձ է կատարվել նաև մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքների հիմնական ուղղություններին, վերջիններիս արդյունավետություն հաղորդելու կարևորություններին, ինչպես նաև հիշյալ ընկերությունների կողմից կատարվող առողջապահական և ֆինանսական բնույթի աշխատանքների հաշվետվողականության մանրամասներին:
Կոտայքի մարզպետն անդրադարձ է կատարել նաև ընկերություններում բժշկական կադրերի ապահովվածության, բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև բնագավառում իրականցվող բարեփոխումային ծրագրերին մարզի բուժհաստատությունների մասնակցության խնդիրներին՝ կարևորելով պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետության գործոնը:
Խորհրդկացության ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի կողմից, ըստ հաստատությունների գործառույթների շրջանակների, տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնք միտված են առողջապահության ոլորտի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը և այդ ասպարեզում ազգաբնկաչության հետ տարվող բարեխիղճ ու հոգատար աշխատանքին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
23:10 26-01-2024
Հանդիպում է կազմակերպվել Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ
Այս բաժնից
1060 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն