211652_close_icon
views-count2268 դիտում article-date 12:50 15-11-2014

Ուսանողներին նվիրված «ՎԵՀ-ը և ընկերները» խորագրով բարեգործական համերգը կայացավ. ֆոտոշարք

Նոյեմբերի 14-ին «ՎԵՀ» բարեգործական երիտասարդական հիմնադրամը Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ համատեղ իրականացրեց ուսանողության և գիտելիքի օրվան նվիրված տոնական համերգ: Համերգը մեկնարկեց ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: «ՎԵՀը և ընկերները» ծրագրի մասնկիցներն էին Անահիտ Շահբազյանը, Վլադիմիր Պողոսյանը, Վիգեն Ահարոնյանը, Արմեն Դալլաքյանը, Հասմիկ Խաչատրյանը, Ալբերտ Ղազարյանը, Կարինե Գևորգյանը, Գուժը Դուրգարյանը,Պաշ Սարդանը, Արմեն Հովհաննիսյանը, Սոնա Գյուլխասյանը, Սյուզի Մովսեսյանը, «Տարոնցիներ» պարային համույթը, «Էլ Մար» կինոստուդիայի սաները: «Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան»,-ասաց ՎԵՀ-ի տնօրեն Մայ Անուշավանյանը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել գիտության կարևորության գիտակցումը հասարակության մեջ և ամբողջ աշխարհում: Համերգն այնքանով է բարեգործական, որ տոմս չի վաճառվում և հնարավորություն է ընձեռնվում յուրաքանչյուրին ներկա լինելու, ունկնդրելու հայրենասիրական, դասական, էստրադային և այլ ոճի երգերը, որոնք նվիրվում են ուսանողությանը՝ տոնի առիթով: «Առանց երիտասարդների մասնակցության, առանց նրանց ուժի և եռանդի անհնարին կլինի արդյունավետ լուծում տալ պետության առաջ ծառացած շատ խնդիրների»,-ավելացրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարինե Գևորգյանը: «ՎԵՀ» հիմնադրամը շնորհավորում է ուսանողներին՝ գալիք տոնի առթիվ, և շնորհակալություն հայտնում իր կողքին կանգնած բոլոր երգիչ-երգչուհիներին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է, որի առթիվ Վերածննդի երիտասարդներ հիմնադրամը Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացնում է տոնական համերգներ: Մեկնարկը տրվեց Դավիթաշեն վարչական շրջանում, Նոր-Նորքում, կշարունակվի Ավանում, Շենգավիթում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր